Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զինվորին, մարտիկին վայել հողին հանձնվեց նախկին Էջմիածնի շրջանի Խաթունարխ գյուղի եզդիական գերեզմանատանը։


ՆՐԱՆՔ ԻՐԵՆՑ ՈՒՐՈՒՅՆ
ՆԵՐԴՐՈՒՄՆ ՈՒՆԵՆ

ՍԻԱԲԱՆԴ ՄՍՏՈՅԻ ՍԱԴՈՅԱՆ

Եզդի հայտեի կամավորականներից մեկը, ով հասել է Հայոց բանակի մայորի աստիճանի։


Երբ պատրաստվում էր գիրքը, խնդրեցինք Սիաբանդին, որ իր մասին մեզ տեղեկատվություն տրամադրի, նա համեստությամբ մեզ տրամադրեց հետևյալը. «Ես` Սիաբանդ Մստոյի Սադոյանս, ծնվել եմ 1961 թվականի մարտի 22-ին ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղում։ Ազգությամբ եզդի եմ, լեզուս եզդիերենն է, տիրապետում եմ նաև հայերենին ու ռուսերենին։ 1978 թվականին ավարտել եմ Արշալույս գյուղի միջնակարգ դպրոցը, այնուհետև 1979 թվականին, զորակոչվել եմ խորհրդային բանակ, որտեղ արժանացել եմ հրամանատարության վստահությանն ու բազում խրախուսանքների ու պատվոգրերի, ստացել սերժանտի