Ավարտել եմ ՀՀ Սյունիքի մարզի «Սյունիք» ինստիտուտը, ինձ շնորհվել է իրավագիտության բակալավրի աստիճան, իրավագետ մասնագիտությամբ։ Ամուսնացած եմ, ունեմ 2 տղա և 2 աղջիկ։
22.12.2004 թվականից զինվորական ծառայության մայոր եմ»։
Մենք շատ քիչ բան գիտենք մեր կողքին ապրող ազգային փոքրամասնությունների մասին, նրանցից քչերին անունով գիտենք, եզդիներից, օրինակ՝ գիտենք Ազիզ Թամոյանին, որ ժամանակ առ ժամանակ ողջ եզդի ժողովրդի անունից գործող իշխանություններին պաշտպանող ասուլիսներ է տալիս… Լիլոն մասնակցել է Արցախյան պատերազմին ու բոլորի սիրելին է եղել, տղաները նրա մասին ժպտալով պատմում են՝ որպես շատ կարևոր գործեր արած ազատամարտիկի։ Լիլոն կռվել է գեներալ Մանվելի ղեկավարած բրիգադում և մի շաբաթ առաջ բրիգադի հետ ուխտագնացության էր մեկնել Արցախ, որտեղ գյուղերում ճանաչված էր և գյուղացիներին ուրախացնում էր՝ եզդի ժողովրդի երգերը երգելով։ Երկրապահները Լիլոյի հետ հանաքներ էին անում, ուրախ էին, որ իրենց ընկեր եզդի կա, «Լիլոն սպիտակ գլխարկով պեռվի կռուգ ֆռֆռացող տղա ա»՝ ասում էին, Լիլոն էլ լավ էր զգում, որ պատերազմն իրեն այսքան շատ հայ ընկերներ է պարգևել։ Երբ սկսվել է կամավորական շարժումը, Լիլոն իր եղբոր հետ Հայկաշեն գյուղից՝ 1989 թվից ցուցակագրվել է հայկաշենցիների հետ, ու Արցախ են եկել։ Իր Հայկաշենով մի թեթև