Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայոց բանակի մայոր Ք. Գոլչյանը հեղինակել է մի շարք զինկարգապահական և դաստիարակության գիտական աշխատանքների։

Քյարամ Գյոլչյանը միշտ էլ կապ է պահպանում Եզդիների ազգային միության, հատկապես՝ կազմակերպության ղեկավար Ազիզ Թամոյանի հետ և վերջինիս հետ վերհիշում է Արցախյան ազատամարտի, եզդի ազատամարտիկների սխրագործությունների ու մասնակցության մասին…


ԳՅՈՒԼՆԱՐԱ ԿՈԿԼՅԱՆ

Կան Արցախյան պատերազմի մասնակիցներ, ում մասին արժե անպայման գրել ու հիշատակել։ Դրանցից մեկը Գյուլնարա Կոկլյանն է, ում մասին մի առիթով (2003 թ. նոյեմբեր) գրվել է «Էզդիխանա» թերթում. «Եզդի ժողովրդի քաջարի դուստր Գյուլնարա Շեկոյի Կոկլյանն Արցախյան ազատամարտում բարձր է պահել իր ազգի պատիվը և սրբությամբ է կատարել իր նախնիների պատգամները, գթության քրոջ իր աստվածային հատկանիշներով դառնալով վիրավոր ազատմարտիկների հարգանքի ու պաշտամունքի առարկան։

Գյուլնարա բանաստեղծական անունով աղջիկը ծնվել է 1960 թվականին Աշտարակի շրջանի Նազրվան գյուղում։ Ավարտել է տեղի դպրոցը, ընդունվել է բժշկական ուսումնարան