Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և ստացել բուժքրոջ մասնագիտություն։ Հետո ընտանիք է կազմել և հանգրվանել նույն Աշտարակի շրջանի Սասունիկ գյուղում։

Արցախյան ազատամարտի ահեղ օրերին նա անկարող է լինում իր մասնակցությունը չբերել եղբայրական հայ ժողովրդի ճակատագրական պայքարին և 1990-ին մեկնելով Լեռնային Ղարաբաղ, որպես բուժկետի աշխատող, աշխատանքի է անցնում 52258 զինվորական մասում։ Այստեղ նա իր ողջ գիտելիքները, հոգատար քրոջ սերն ու հոգատարությունը ներդնում է հանուն վիրավոր մարտիկների ապաքինման։ Քանի-քանի հայրենասեր որդիների կյանք է փրկել, արժանանալով նրանց շնորհակալությանն ու օրհնանաքներին։

Ներկայումս տիկին Գյուլնարան հայրենի տուն է վերադարձել և նահապետական օջախում զբաղված է երեխաներին ազգային ավանդույթների ոգով դաստիարակելու գործով։ Նրանց կռում ու կոփում է հայրենասիրության ոգով, նրանց փոխանցելով ազգային ծեսերի ու ավանդույթների իմաստն ու բովանդակությունը։

Հայրենիքի նվիրյալ դուստրն այսօր էլ ամեն քայլափոխի հիշում է ազատամարտի օրերը, անձամբ ազատմարտիկներին ու հուզումով ու հպարտությամբ է հիշում Արցախն ու գործունեության անմոռաց օրերը։

Ծովինար Սարգսյան