Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սովորել է Հոկտեմբերյանի անասնապահական–անասնաբուծական տեխնիկումում ու Կիևի գյուղատնտեսական ակադեմիայում, գյուղում եղել է մեխանիզատոր։ Ակտիվորեն մասնակցել է ՀՀ սահմանների և Արցախի պաշտպանությանը։


ՕՆԻԿ ԴՀԱՐԻ ԽՈՒԴՈՅԱՆ

Ծնվել է Արտաշատի շրջանի Այգեստան գյուղում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, սովորել է պրոֆտեխուսումնարանում։ Զորակոչվել է բանակ, ծառայել բարեխղճորեն։ Զորացրվելուց հետո աշխատել է հայրենի գյուղի կոլտնտեսությունում։

Ազգային զարթոնքի օրերին ակտիվ մասնակցություն է բերել Արցախյան շարժմանը, մասնակցել է Երասխավանի, Լաչինի, Սադարակի մարտերին։


ԱՆԴՈ ՋՄՇՈՒԴԻ ԿԱՍՈՅԱՆ

Ծնվել է 1967 թվականին։ Ապրում է Արարատի մարզի Արտաշատ քաղաքում։ 1985 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը։ Զորացրվելուց հետո, 1988 թվականին, աշխատանքի է անցել ՆԳՆ համակարգում՝ որպես միլիցիոներ։ 1990 թվականին