Jump to content

Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է ու՝ զինվոր մայր։

Տասը տարուց ավելի Ազմանյանը հանդիսանում է համայն աշխարհի եզդիների ազգային միության կանանց կոմիտեի նախագահը։

Նրա ընտանիքում, ուր ապրում են որդիները, դուստրերը, փեսաները, թոռնիկները, տիրում են փոխհասկացողութուն, սեր, փոխադարձ հարգանք ու խաղաղություն։

Գեղեցիկ, կոկիկ զինվորական կեցվածքով, աշխատասեր Խասեն վայելում է կայազորային հոսպիտալի կոլեկտիվի ջերմ սերն ու հարգանքը։ Եզդի ժողովուրդը պարծենում է իր լավագույն հարգարժան դուստրերով, որորնցից մեկն է մեծ հարգանքի արժանի Խ. Մ. Ազմանյանը»։


ԱՍՅԱ ԽԱԹՈՅԱՆ

Պետք է ասել, որ եզդուհի Ասյա Խաթոյանը մարտի դաշտում կորցրեց իր մի ոտքը։


Ազիզ Թամոյանի խորհրդով ես օգտվում եմ նաև իր հեղինակած «Մենք եզդի ենք» գրքից, ուր կա տեղեկատվություն Արցախյան ազատամարտի որոշ այլ մասնակիցների վերաբերյալ։


ՌՈՒՍՏԱՄ ՍԱՀԻԴԻ ԲՐՈՅԱՆ

Ծնվել է 1954 թվականին, նախկին Հոկտեմբերյանի շրջանի Նոր Արտագերս գյուղում։ Միջնակարգն ավարտելուց հետո