Իհարկե, Հայաստանի եզդիների մասնակցություննը միայն վերոհիշյալ նվիրյալներով չավարտվեց։ Արդեն ասվեց, որ նախորդ դարի 80-ական թվականների վերջից հայոց հողի պաշտպանությանը մասնակցեցին եզդի ժողովրդի հարյուրավոր, հազարավոր դուստրեր ու ուստրեր, ում կատարած գործը հավերժ կհիշվի ու երկար ու երկար տարիներ մեր ժողովրդի աճող և հետագա սերունդների համար կդառնա դաստիարակության և ոգևորման աղբյուր ու հնարավորություն։
Ազիզ Թամոյանը միշտ ասում էր ու շարունակում է կրկնել, որ մեր ժողովրդի կատարածը պետք է ոչ միայն մեր սրտում ու հոգում չմոռացվի, այլև այն պետք է ստանա գրավոր տեսք, որպեսզի ավելի ամուր ու հաստատ մնա հետագա սերունդների հիշողության ու պատմության մեջ։
Ամեն անգամ, երբ առիթ է լինում խոսել մասնավորապես մեր ժողովրդի անցյալի ու ներկայի, ինչու չէ՝ նաև ապագայի մասին, Ազիզ Թամոյանն ասում ու կրկնում է.
― Դարերով մեր ժողովրդին արգելված են եղել գրելն ու կարդալը ինչն իր բացատրությունն ունի, բայց միաժամանակ պետք է ընդունել ու խոստովանել, որ մեր անցյալի ու պատմության մասին մենք շատ քիչ բան գիտենք, կամ չգիտենք այնպես ինչպես որ պետք է և այդ ամենի պատճառն այն է, որ մենք մեր պատմությունն ու անցյալը չենք հանձնել թղթին…
Իհարկե, վերոհիշյալի հետ չհամաձայնել չի կարելի և դա է հիմնական պատճառն ու պայմանը, որ մասնավորապես եզդիների արցախյան պայքարին մասնակցելու մասին պետք է անպայման գրել ու թողնել հետագա սերունդներին