են և սխալ։ Եթե փորձեն ճնշում գործադրել, Հայաստանում ապրող եզդիները իրենց ձայնը կբարձրացնեն ողջ աշխարհում, բողոքի ցույցեր և միտինգներ կկազմակերպեն։
— Հիմա, երբ ԼՂ շուրջ թեժացումներ են նկատվում, որոշ քաղաքական ուժեր փորձում են ակտիվացնել ներքաղաքական զարգացումները։ Ըստ Ձեզ, դա կարելի՞ է որևէ կերպ արդարացնել։
— Ոչ, եթե մարդիկ մի ազգի են պատկանում, նրանք պարտավոր են սրբությամբ պահպանել իրենց հայրենիքը և նրա շահը։ Ես խիստ կդատապարտեմ այն մարդկանց, որոնք Հայաստանի և Ղարաբաղի շահերը չպաշտպանեն և մտածեն իրենց անձնական շահի մասին։ Ուրեմն, նրանք այդ ազգին չեն պատկանում։ Այստեղ արժանապատվության խնդիր կա։
— Այնուհանդերձ, Դուք ինչ-որ չափով լավատե՞ս եք։
— Հայաստանում կան բոլոր հնարավորությունները, որպեսզի մեր երկիրը երկիր դառնա։ Դրա համար մենք ունենք գիտնականներ, աշխատասեր ժողովուրդ։ Այդ ուժը պետք է ճիշտ օգտագործել ու հույսը չդնել միայն եվրոպացիների վրա։
- Զրույցը վարեց Սաթենիկ Կոկեյանը
- «Երրորդ ուժ» 2005թ., փետրվար, էջ 10
- Զրույցը վարեց Սաթենիկ Կոկեյանը