Jump to content

Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թուրքիան հերյուրանքներ է տարածում, որ իբր նման բան չի եղել, բայց չէ՞ որ մեր ծնողները միշտ պատմել են ցեղասպանության մասին։

— Ինչպիսի՞ն է եզդի ժողովրդի դիրքորոշումը ԼՂ հիմնահարցի վերաբերյալ, որը, ինչպես գիտեք, վերջերս աննախադեպ լուրջ քննարկումների առարկա է դարձել միջազգային տարբեր ատյաններում։

— Ես լսեցի Ջոնսի հայտարարությունը և դա համարում եմ սադրանք։ Ղարաբաղը հայկական տարածք և պետություն է։ Եթե փորձեն տարբեր ձևերով ճնշել Հայաստանին, մենք՝ եզդիներս, չենք հաշտվի դրա հետ։ Ես, որպես Հայաստանի եզդիների համայնքի ղեկավար, դեմ եմ նման հայտարարություններին։ Մենք արյան գնով ենք այդ տարածքը վերցրել։ Ես ղարաբաղյան շարժման տարիներին ստեղծել եմ «Ջահանգիր աղայի» անվան եզդիական ջոկատը, և մենք պատերազմի ժամանակ 30-ից ավելի զոհ ենք տվել։

— Ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ Ադրբեջանը նորից մեզ հետ ուզում է խոսել պատերազմի լեզվով․․․

— Մենք դարձյալ պատրաստ ենք արժանի պատասխան տալ։ Իմ տարիքը այնքան էլ մեծ չէ, և այդ դեպքում կօգտագործենք մեր եղած բոլոր հնարավորությունները։ Իհարկե, ի շահ հայ ժողովրդի և ի շահ արդարության։ Մենք հիմա ամբողջովին պատրաստ ենք դրան։ Անկեղծ եմ ասում։ Թող նրանք չփորձեն ուժ օգտագործել․․․ Մենք և աշխարհի շատ ժողովուրդներ Ղարաբաղի հարցով ոտքի կկանգնենք։ Մենք կպայքարենք մինչև արյան վերջին կաթիլը։ Ես նորից եմ ուզում ասել, որ դատապարտում եմ Ղարաբաղի վերաբերյալ հնչող անարդարացի հայտարարությունները, դրանք անմարդկային