Jump to content

Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
«Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994, հանրագիտարան»

Ինչպես Ղարաբաղյան պատերազմի ընթացքում, այնպես էլ հետո շատ գրվեց նրանում եզդիների մասնակցության մասին։ «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 հանրագիտարան»–ում մասնավորապես գրվեց. «ԵԶԴԻՆԵՐԸ ԵՎ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ»։

Եզդիները (ինքնանվանումը՝ էզդի) ազգություն են, ապրում են Իրաքում, Թուրքիայում, ՀՀ-ում, Վրաստանում, ՌԴ-ում (Կրասնոյարսկի երկրամաս)։

Լեզուն՝ էզդիկի, պատկանում է հնդեվրոպական էթնոլեզվաընտանիքի իրանական լեզվախմբի հյուսիսարևմտյան ենթաճյուղին։ Մարդաբանական առումով եզդիները պատկանում են եվրոպոիդ ռասայի արմենոիդ տիպին։ ՀՀ-ում ապրող եզդիները հայերի հետ գտնվում են կենցաղամշակութային կապվածության մեջ։

Ղարաբաղյան պատերազմի ժամանակ եզդի ազատամարտիկները Հոկտեմբերյանի, Էջմիածնի, Բաղրամյանի, Ապարանի, Արագածի, Թալինի, Աշտարակի և այլ շրջանների կամավորական ջոկատների, ԼԴՀ ԻՊՈՒ ստորաբաժանումների կազմում մասնակցել են ՀՀ Արարատի (Երասխ), Նոյեմբերյանի (Ոսկեպար), Գորիսի (Խնձորեսկ, Շուռնուխ), Վայքի (Բարձունի), ԼՂՀ Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի, Աղդամի, Լաչինի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ղարաբաղյան պատերազմում եզդի ազատամարտիկներից զոհվել են ՈՒ. Ասոյանը, Օ. Ավդալյանը, Մ. Բաքիրյանը, Հ. Գալոյանը, Տ. Գելոյանը, Բ. Գուլոյանը, Զ. Թամոյանը, Ռ. Թամոյանը, Ս. Թամոյանը, Բ. Խուդոյանը, Լ. Կոտիևը, Թ. Համզոյանը, Յու. Համզոյանը, Գ. Հաջոյանը, Թ. Հաջոյանը, Ն. Հաջոյանը, Հ. Հուսեյանը, Ս. Միրզոյանը, Ա. Մհոյանը, Ա. Մստոյանը, Ս. Նաբոյանը, Ն. Շամոյանը, Բ. Չատոյանը, Ռ. Պոլոյանը, Ս. Ռասոյանը, Գ. Սադոյանը, Յա. Սադոյանը,