Jump to content

Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հ. Սուլթանյանը, Ա. Ուսուբյանը, Ռ. Ուսուբյանը, Գ. Քալաշյանը։

Գրկ. Թամոյան Ա., Մենք եզդի ենք, Ե., 2001։ Նույնի «Եզդի ժողովրդի սխրանքը», Ե., 2002։ »

Հանրագիտարանի վերոհիշյալ նյութի հետ կա նաև լուսանկար.


Եզդի ժողովրդի եղեռնն Օսմանյան
Թուրքիայում՝ 1915-1918
թվականներին

Ըստ տարածքային շրջանների, սպանվածների պատկերը հետևյալն է.

Իրաթի Եզդիստանի տարածքում, Շանգալ (Սինջար), Սինուն, Գոբալ, Դըգուր, Գալիե Ալի Բագե, Դհոկ, Զորավա, Կարսե ու Բարե, Սիբա, Թըլիզեր, Թըլզաֆե, Խրբադե Կավալա, Գըրզարկ, Ռմբուսի, Շարոկ, Թըլկազաբ, Թըլբանտա, Կոջո, Խոտըմի, Մուսուլ, Ռնդավան, Ամադիա։ Վերը նշված գյուղերում սպանվել է մոտ 200 հազար եզդի։

Արևմտյան Հայաստան, Վանի նահանգ. Խանասորի դաշտում և շրջակա գյուղերում սպանվել են մոտ 100 հազար եզդի։

Ավաղը, Ախուրիկ, Անգուզակ, Անզավա, Աջալի, Արճակ, Բեգրիբ, Հավասի, Բեջարմո, Բերտիս, Գիադին, Գոնդուրմա, Զևա, Դերջամադա ժերին, Դերջամադա ժորին, Դուավան, Ղնդի, էրջիս (Արճեշ), Թոնդուրակ, Խաչան, Խոջաղշլաղ, Խասամիայն, Կուջապ-նար, Կարակալը, Կիրատո, Կոլզոտ, Կյուչեք քեյ, Մերվանե, Մոլլահասան, Մուչս, Մուրադին, Յարըմկա, Նոշար, Շահմանիս, Շերեֆխանե, Շիկեֆտի, Չալդրան, Չրաղ, Չիբուխլու, Պշիկումբաթ, Ջանիկ, Սարայ, Տիմար, (Թիմար), Ուտե, Օրենե և այլն։ Սպանվել են մոտ 100 հազար եզդի։

Մուշի (Կավանե քերե), Ավախե, Դիարբեքիրի (Դաշտա Բըշերի), Սարդինի Խազալիե ( Խարզա), Ջզիրե նահանգներ։ Ազըկա ժերին, Ազըկա ժորին, Ալկա, Բազիդանե, Բասմուտե, Բախըմս, Բերկլե, Գալիե Զիլան, Գեդուկե, Դուշա, Երեդ, Զոխորաե, Զեիկ, Զերինե, Խնուս, Կախարինե, Կավրզոյե, Կոբոլդոր, Կորխե, ճըներիա, Հադունա, Հաջրե, Հասկտիվա, Մայմունե, Շըմզե, Շկավտա, Ջնասկար Ռամե, Ֆըկիրա և այլն։ Սպանվել են մոտ 60 հազար եզդի։

Էրզրումի նահանգ (Բայազետի-Ալաշկերտի գավառ), Օրթըլա, Դիադին և այլն։ Սպանվել են մոտ 7.500 եզդի։