Jump to content

Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կարսի մարզ. Կարսի գավառի Օզըրլու (Օղուզլու), Ալաջայի ձորում սպանվել են 5 հազար եզդի։

Կարսի մարզի Կաղզվանի գավառի Կակիզմանի Կոլպե (Կողբ) վայրում սպանվել են մոտ 3 հազար եզդի։

Կարսի մարզում Դիգորի գավառում, մյուս գյուղերում։ Ալաշգըր, Ալաշկերտ, Ամանկոյի, Ամանչայիր, Այլասինջո, Աքար, Բայրամքոմ, Բաջալի, Բաշքեդիկվեր, Բելիհամեդ, Գոգորմաս, Դիգոր (Տեկոր), Դուզգելի, Թոխուբուր, Խարաբա, Դիգոր Խարաբա Չիբուխլը, Կյունդո, Հասանջան, Պնոկա, Շանդրխղլի, Սուսուլ, Տաշնիկա, Եզդիկա, Տուզա, Ուլիքանդ, Փաշարջիկ և այլն։ Շուրջ 70 գյուղերի 9 հազար եզդի բռնի իսլամացվել են։

Սուրմալուի մարզի Իգդիր գավառ. Խարֆալու, Ալչալու, Ասլանլու, Բանդամուրադ, Բաշ Սինակ, Գըլի Գյարմաշվե, Դամսխան, Զարիբխանը, Զորե, Խանե, Խրբեսոր, Կարախտին, Կարակու, Կուճ, Մախսուդյա, Մաջրի, Շեխերի, Սայիբլախ, Տաուշան, Տաշքորփի, Քալո, և այլն։ Սպանվել են մոտ 10 հազար եզդի։

1918 թ. Արփաչայի (Ախուրյան) և Արաքս գետերի անցումների ժամանակ խեղդվել և սովամահ են եղել 4 հազար եզդի։

Արևելյան Հայաստանի Ապարանի շրջան. Ալագյազ, Ղունդաղսազ, Ղուռուբողազ, Ջարջարիս, Ամրե Թաղա (Փոշտ) և այլ գյուղերի մերձակա՝ Կյանդալե Բաշ և Նավալա աջալե քուրդ Տայո բեգի հրոսակների ձեռքով։ 1918 թ. սպանվել է 854 մարդ, որոնցից միայն 19 հոգի եղել է Ռաշիտե Այոյի գերդաստանից։

Քուրդ Տայո բեգի կողմից նույն շրջանի այլ գյուղերից Թուրքիայի խորքերն են քշվել մոտ 600 մարդ։

Աշտարակի շրջանի Շամիրամ գյուղին հարակից Գրասորի տարածքում 1918 թ. մեկ օրվա ընթացքում սպանվել է 24 մարդ, որոնցից մեկը կին է եղել։ Այսպիսով, ընդհանուր ճշտված հաշվարկով եզդիներից սպանվել են մոտավորապես 500 հազար մարդ։

Թուրք պատմագիր Քյաթիվ Չելեբին ևս տեղեկություններ է տալիս, որ 15-18-րդ դդ. Օսմանյան կայսրության տարբեր տարածքներում ոչնչացվել են շուրջ 300 հազար եզդիներ։ Եզդիները մեկ անգամ ևս հայտարարում են, որ 90 տարի առաջ Օսմանյան Թուրքիան, օգտվելով ամենաթողտվությունից և անպատժելիության մթնոլորտից, 1.5 մլն-ից վելի հայերի սրի քաշեց։ Սակայն դրանով ամեն ինչ չավարտվեց, թուրքական յաթաղանի զոհ դարձան նաև Օսմանյան կայսրության ոչ մահմեդական մյուս ժողովուրդները` հույները, ասորիները, եզդիները։ Ձեզ