Jump to content

Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Մեր այբբենարանի ստեղծումը, եզդիերեն առաջին դասագրքերի տպագրությունը մեծ իրադարձություն է մեր ժողովրդի կյանքում։ Վերջապես մեր ժողովուրդն էլ կարող է իր երեխաներին մայրենի լեզվով կրթել ու դաստիարակել։ Հայաստանում մենք մեր լեզվով հեռարձակվող ռադիոհաղորդում ունենք, տպագրում ենք Եզդիների ազգային միության «Էզդիխանա» պաշտոնաթերթը։ Այս ամենը վկայում է հայ ժողովրդի մեծահոգության, նրա մեծ սրտի եւ մեծ հոգու մասին։ Հայաստանում հարգվում են ազգային փոքրամասնությունների իրավունքները, և մենք Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացիներ ենք. ահա այս է ամենագլխավորը։ Դժվարին օրերին մենք հայ ժողովրդի հետ կիսել ենք նրա դժվարությունները, և ահա այս խաղաղ ժամանակ էլ վաստակել ենք մեր մշակույթը, մեր ազգային կյանքը զարգացնելու իրավունքը։

Հարցազրույցը վարեց Գ. ԱՍԱՏՐՅԱՆԸ

«Հայ զինվոր» ԹԻՎ 12 (674) 31 ՄԱՐՏԻ - 7 ԱՊՐԻԼԻ 2007

Ներկայացվել է կառավարական պարգևի

Եզդիների ազգային միության նախագահությունը, հաշվի առնելով Արցախյան հերոսամարտի ակտիվ մասնակից, արցախյան մարտերում մարտնչած, եզդի ազատամարտիկների առաջնորդ Ազիզ Թամոյանի մարտական ծառայությունները հայրենիքի հանդեպ, միջնորդություն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության նախագահ Ռ. Քոչարյանին՝ Եզդիների ազգային միության նախագահ, եզդի ժողովրդի ազգային հերոս, եզդի ժողովրդի պատմագիտության և աստվածաբանության պատվավոր դոկտոր, պրոֆեսոր Ազիզ Թամոյանին