հայ ժողովրդի կողքին իր ազդու ձայնն էր բարձրացնում հանուն պատմական ճշմարտության։ Միշտ ընդգծելով այն հանրահայտ իրողությունը, որ եզդի-հայ բախտակից ժողովուրդների ճակատագրերը դարերից ի վեր միահյուսված են եղել իրարու։ Հայաստանը ներկա պահին համարելով իրենց երկրորդ հայրենիքը (պատմականը հուշ է դարձել), պետք է հայերի հետ ուս-ուսի տված, իրարու թիկունք դարձած տեր ու հովանի կանգնել ՀՀ այս մի բուռ հողակտորին։ Նա այնքանով, ինչքանով տեղյակ է իր ժողովրդի անցած մաքառումներով լի որոգայթներին, որոնք լի են հազար ու մի նեղություններով ու զրկանքներով, հավասարապես տեղյակ է հայերի անցյալին (նրանք կորցրել են իրենց պատմական հայրենիքի զգալի մասը)։ Այո, ժամանակներ, որոնք հաջորդելով մեկը մյուսին, ի վերջո պատմական արդարությունն իր պատշաճին տեղ է գտնելու։ Արցախ-Ղարաբաղի դեպքերին ականատես Ա. Թամոյանն իր անմնացորդ նվիրումն է հանդես բերում։ Կազմակերպում է եզդիական կամավորական ջոկատ, գլխավորում է շտաբը և կոորդինացնում է մարտական գործողությունները։ Այնպես, որ պր. Ա. Թամոյանը ասելու և խոսելու շատ բան ունի՝ 1988-1994թթ. դեպքերի խաչմերուկներում։ Եվ պատահական չէ, որ 1992թ. նոյեմբերի 27-ին «Աշխարհի և ՀՀ Եզդիների ազգային միություններ»-ը նրան շնորհում են «Եզդի ժողովրդի ազգային հերոս»-ի կոչում և՝ պարգևատրում ոսկե մեդալով։ Նա իր եզդիական փրկարարական խմբով ակտիվ մասնակցություն է ունենում հայտնի երկրաշարժի ժամանակ մարդկանց փրկելու և նյութական օգնություն ցույց տալու առումով, որի համար արժանանում է ջերմ համակրանքի, հարգանքի և արժանապատվության։ Այսպիսին է այս անհանգիստ
Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/25
Արտաքին տեսք