Jump to content

Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու միշտ հոգատար մարդը, բոլորին միայն կամենում մի բարի գործ կատարել։ Այնպես որ լիիրավ արժանի է կրելու մեծ զորավարի հուշամեդալը։

Այս բոլորից հետո գալով փետրվարի 28-ի հանդիսությանը, իրոք Զովունիի Ամո թաղամասի եզդիների համար յուրովի ու եզակի տոն էր։ Պր. Ա. Թամոյանի հյուընկալ օջախում էին հավաքվել ոչ միայն եզդի բնակչության ստվարաթիվ բազմություն, այլ նաև պետական, հասարակական շերտերից ներկայացուցիչներ, հեռուստալրագրողներ, լրագրողներ և ուրիշներ։ Պատվավոր հյուրերի շարքում էին պր. Ս. Երիցյանը (ՀՀ նախագահի «Ազգային փոքրամասնությունների գծով» խորհրդական), ԼՂՀ նախկին Պաշտպանության նախարար Ս. Բաբայանը («Դաշինք» հասարակական-քաղաքական կազմակերպությունից, իր համախոհներով), ՀՀ Պաշտանության նախարարության ներկայացուցիչներ և ուրիշներ։ Այո, երանելի պահեր, որ եզդի ժողովրդի կյանքում դեռ երկար կհիշվեն։

Պատրաստեց Թ.Թ-Բ.

Ազիզ Թամոյան

Ազիզ Թամոյան, կամ ինչպես եզդի ժողովրդի մեջ է հայտնի՝ Ազիզե Ամար․․․ Նրա անունն ու գործունեությունը հայտնի են ոչ միայն Հայաստանի, այլև՝ ողջ աշխարհի եզդիների մեջ․․․

Այս ամենի պատճառը մի շատ կարևոր և թանկագին հարց է, որի լուծումը համայն աշխարհի եզդիներից բազում ոչ թե