որոնք գտնվում են ներկայիս Իրաքի հյուսիսում՝ Եզդիստան կոչվող տարածքում, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի որոշ հատվածներում։
Եզդիները, ովքեր իրենց համարում են Շարֆադինի կրոնի հետևորդներ, շրջակա ժողովուրդներին, մասնագետներին հայտնի են որպես արևապաշտներ։ Դարերով հալածվել են հարևան վաչկատուն նվաճողների, հատկապես՝ մահմեդականների կողմից, որոնք փորձում էին նրանց դավանափոխ անել, որ երկար ու ձիգ դարեր մաքառել են իրենց ազգության, յուրահատուկ կրոնի, քաղցրահունչ եզիերենի՝ պահպանության համար․․․
Եզդի ժողովրդի պատմության մեջ շատ են դեմքերն ու դեպքերը, որոնք առնչվում են մեր ինքնության պատմությանը, և եզդի երախտագետ ժողովուրդը դրանք չի մոռանում ու գնահատում է ինչպես հարկն է։ Հիշենք մի քանի անուն. Շեխ Միրզա, Շեխ Մըճո, Համե Շարո, Հասան Աղա, Ուսըվ բեգ, Ջանգիր Աղա, Ալի բեգ, Միր Իսմայիլ և այլն․․․
Առ այսօր եզդի ժողովուրդը վերոհիշյալ և բազում այլ երախտավորներին հիշում է, չի մոռանում, նրանց մասին երգեր ու լեգենդներ է հյուսել, երգում է ու պատմում նրանց սխրագործությունների, ազգանվիրվածության մասին։
Առանց վարանելու այս շարքին կարելի է դասել մեր ժամանակակից Ազիզ Թամոյանին, ով իր կյանքը նվիրեց իր ժողովրդին, որ նա ճանաչվի, պահպանվի, չձուլվի, հավատն ու հույսը վաղվա նկատմամբ չկորցնի։
Այս գիրքը հիմնականում նվիրվելու է հայ-եզդիական ռազմական համագործակցությանը, այդ նվիրական գործում Ազիզ Թամոյանի ուրույն և գնահատելի ներդրմանը։ Սակայն