տարիների, այլև դարերի ջանք ու եռանդ է պահանջել․ եզդի ժողովրդի իրական անվան վերականգնման համար։
Ճիշտ է, եզդի ժողովուրդն իր բազմաչարչար պատմության և գոյության ընթացքում շատ է տանջվել ու մաքառել՝ իր ինքնության և ազգային նկարագրի պահպանության համար, սակայն այդ ամենը կարծես ապարդյուն ու իզուր էր և չդրվեց պաշտոնական հենքի վրա։
Իհարկե, Ազիզ Թամոյանի կյանքի և ազգանվեր գործունեության մասին դեռ կխոսվի, սակայն հարկ եմ համարում խոսել նաև այլ խնդրի շուրջ, որի լուծումը, մասնավորապես Հայաստանում, ինչու չէ, նաև նախկին ԽՍՀՄ-ում, բաժին ընկավ Ազիզ Թամոյանին և իր գաղափարակիցներին։
Եզդիները, կամ ինչպես իրենք իրենց են անվանում՝ էզդիները, Մերձավոր Արևելքի հնագույն և յուրահատուկ, ազգային կրոնի հետևորդ ժողովուրդ են։ Եզդիներն իրենց բնօրրանն ու մայր հայրենիքն են համարում Սուրբ Լալըշն ու նրա շրջակայքը,