ավանդույթների նկատմամբ նրան տարել էին Սուրբ Լալըշ, որտեղից նա վերադարձել էր վառ ու անջնջելի տպավորություններով և անպայման ուզում էր վերականգնել պատմական արդարությունը եզդիների հարցում։
Նաև պետք է նշել, որ խորհրդային տարիներին հատուկենտ մարդիկ կարող էին գնալ արտասահմանյան երկրներ, հատկապես՝ Իրաք և այն էլ՝ Լալըշ։ Բայց, ինչպես ասում են, բախտն Ազիզե Ամարի նկատմամբ բարյացկամ էր եղել, և նա նախկին Խորհրդային Միության այն եզակի երջանիկ եզդիներից էր, ով կարողացել էր, ինչպես արդեն ասվեց, լինել Հյուսիսային Իրաքի Եզդիստանի եզդիաբնակ բնակավայրերում, գնալ Լալըշ և հանդիպել համայն աշխարհի եզդիների ազգային և կրոնական առաջնորդներին, ավելի խորը և լավ տեղեկանալու Շարֆադինի կրոնին, եզդի ժողովրդի պատմությանը։
Ինչպես ասում են, Ազիզ Թամոյանը «հարուստ պաշարով» մտավ շարժման մեջ և այն գլխավորեց, արժանիորեն լծվեց այդ գործին, որը հեշտ չէր, որը ոչ միայն հարգանք ու պատիվ էր բերում, այլև՝ հերյուրանք, բողոքներ ու բանսարկություններ։ Այո, կային և կան անձինք, ովքեր հեշտությամբ ու հիացմունքով չընդունեցին շարժումը, որը նպատակ էր հետապնդում վերականգնել պատմական արդարությունը եզդիների հարցում։
Հատկապես նրանք, ովքեր իրենց «քուրդ» էին ճանաչում, թշնամանքով ու հակակրանքով լցվեցին եզդիական շարժման ու վերջինիս առաջնորդների ու համակիրների նկատմամբ, անում էին ամեն ինչ, որպեսզի հենց «բնում» խեղդեն այդ շարժումը։