Jump to content

Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա ու իր համախոհները խորհուրդ էին տալիս չմոռանալ մեր նախնիների զրկանքները, պայքարը եզդիականության պահպանության և հույսով ու լավատեսությամբ՝ գործընթացը հաղթական ավարտին հասցնելու համար։

Փառք Աստծո, որ հասանք դրան։ Այն, ինչպես ասվեց, դժվար էր ու ծանր։

Սկզբնական շրջանում պայքարն արտահայտվեց փոքրաթիվ մարդկանց տրտունջով, սրտնեղությամբ, սակայն այն աստիճանաբար վերածվեց հզոր և անբեկանելի շարժման։

Դիմումներ ու բողոքներ հասցեագրվեցին ոչ միայն նախկին Խորհրդային Հայաստանի, այլև՝ նախկին Խորհրդային Միության ղեկավար և պատկան մարմիններին։ Եվ երկարատև ու քրտնաջան պայքարը տվեց իր առաջին արդյունքը. 1989 թվականի Խորհրդային Հայաստանի վերջին մարդահամարի արդյունքներով, համարյա վաթսուն տարի անց, կրկին երևաց եզդի ազգության անունը, ինչը հաղթանակ էր և պատմական ու անշրջելի հաջողություն։ Ոչ միայն Հայաստանի, այլև նախկին Խորհրդային Միության ու արտասահմանի եզդիները ցնծության մեջ էին։

Ազիզ Թամոյանի գլխավորությամբ եզդիական շարժման առաջնորդները չբավարարվեցին ձեռք բերածով և տրամադրված շարունակեցին պայքարը՝ նրան տալով նոր որակ ու թափ։ Կարիք կար, որ արդեն հանրապետության թվով երկրորդ ազգությունն ունենար լրատվության միջոցներ, ազգային-մշակութային պայմաններ ու հնարավորություններ։ Առաջին հերթին տպագրվեց «Դանգե էզդիա» («Եզդիների ձայն») թերթը (1990 թվականի նոյեմբեր), իսկ մի քանի օր անց Հայաստանի ռադիոյից սկսվեցին հեռարձակվել ամենօրյա կես