եզդի համայնքի գլխավոր հարցի՝ անվան վերականգնման պայքարն առաջնորդելով և աղետի գոտու բնակչությանն օգնելով ու եզդի ընտանիքներում նրանց տեղավորելով, շատ արագ կողմնորոշվեց, որ պահն իսկապես օրհասական է՝ պետք է ոտքի կանգնել ու հայ դաշնակից ժողովրդի հետ միասին թուրքերի վայրագությունների առաջն առնել, թե չէ վտանգն ահագնանալու էր։
Առաջին քայլն այս ուղղությամբ, որ արվեց, այն էր, որ Ազիզ Թամոյանը կոչով դիմեց Հայաստանի և աշխարհի տարբեր երկրներում ապրող եզդիներին, որ հավատարիմ մնալով մեր նախնիների ավանդներին ու փորձին, պետք է օգնել ու աջակցել հայ ժողովրդին, ժողովուրդ, որ օրհասական օրերին կանգնել է մեր կողքին, և միասին պայքարել ենք ընդհանուր թշնամում դեմ։
Հասկանալի է, որ այդ օրերին շատ այժմեական էին Շեխ Միրզայի և Քահանա Պողոսի (Քաշիշ Պոլոյի), Մճոյե Շեխ Իսայեի, Ուսըվ բեգի և Կոմիտասի, Զահանդիր Աղայի և Զորավար Անդրանիկի երբեմնի համագործակցության մասին վերհիշելն ու նրանց օրինակով նոր սերնդին ոգևորելն և համատեղ մարտի կոչելը։
Չէի ուզենա հպանցիկ անցնել վերոհիշյալ անձանց անվան ու գործունեության կողքով, ովքեր, իսկապես անջնջելի ու անմոռանալի հետք են թողել մեր երկու ժողովրդի պատմության և համատեղ պայքարի քուրայի մեջ։
Ազիզ Թամոյանը, մեջ բերելով հայ մեծ լուսավորիչ, եզդի ժողովրդի մեծագույն բարեկամ Խաչատուր Աբովյանի մտքերը հայերի և եզդիներիի համատեղ պայքարի մասին, համառություն և կամք էր դրսևորում։