Jump to content

Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հատկապես մեծ հռչակ են բերում 1918 թ. մայիսյան հերոսամարտերը՝ մասնակցելով Սարդարապատի, Բաշ-Ապարանի մարտերին՝ ավելի քան 500 հեծյալներով։ Սարդարապատի ճակատում՝ Մոլաբայազետ վայրում, իսկ Բաշ-Ապարանում՝ Ապարանի և Քյուլուջա վայրերի մոտ (նրան օժանդակում են Ալագյազի եզդիները)։ Նրա վրա ճնշող տպավորություն է գործում 1918 թ. մայիսին՝ Ջամշլու (Ալագյազ) վայրում թուրքերի նախճիրը, մորթվում են 854 անմեղ եզդիներ, իսկ 600-ին գերի են տանում։ Նրանց ճակատագիրը առայսօր հայտնի չէ։ Փրկվում է մեկը՝ Ալիե Քյալաշը (Ամարյան)։

Ունեցել է 5 որդի և 1 դուստր։ Ժառանգներից այժմ կան Սուրեն անունով որդին և Ասյա անունով աղջիկը։

Ջահանգիր Աղան մահացել է 1946 թ. Սվերդլովսկի մարզում (Եկատերինբուրգ), տիֆից։ Արդարացվել է հետմահու՝ 1959 թ. օգոստոսի 13-ին։ Հանձինս Ջահանգիր Աղայի և Զորավար Անդրանիկի անկեղծ մտերմության, թող հար ու հարատև լինի հայ և եզդի ժողովուրդների դարերի խորքից եկող, հավերժող բարեկամությունը։

Ազիզ Թամոյանը չէր մոռանում երիտասարդներին ու մեր ժողովրդին ոգևորել նաև Միր Իսմայիլի օրինակով, ով դեռևս 1918 թվականին, Սինջարի լեռներում, պատսպարեց վեց հազարից