Jump to content

Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ավելի թուրքական յաթաղանից մազապուրծ հայի։

Այս անցքերը երկու ժողովրդի հավատարմության, համագործակցության և ընդհանուր թշնամու դեմ պայքարի միայն մի փոքրիկ մասն է։

Հայաստանի եզդի համայնքի պայքարի ու շարժման առաջնորդն ու ռահվիրան շատ բան ուներ ասելու ինչպես իր ժողովրդին, այնպես էլ հայ ժողովրդին, հատկապես՝ նոր սերնդին, որ մենք միասին անցել ենք համատեղ պայքարի փառավոր ու լուսավոր ճանապարհ։

Ինչպես որ վայել էր եզդի ժողովրդին, նրա բազում զավակներն արձագանքեցին Ազիզ Թամոյանի կոչին և ոտքի կանգնեցին ու պատրաստ էին նետվելու մարտի դաշտ ու օգնել մարտադաշտում, ինչպես նաև գնդակոծության տակ գտնվողներին։

Սակայն, ինչպես որ վայել է հեռատես այրին, Ազիզ Թամոյանը խորհրդակցելով իր համախոհների հետ, հարմար համարեց, որ ոտքի ելած և օգնության պատրաստ կանգնած մարդկանց ուժն ու եռանդը պետք է համակարգել և ուղղորդել մեկ ընդհանուր նպատակի։

Այս գործի առաջին քայլն արտահայտվեց Հայաստանի եզդիների ռազմական շտաբ ստեղծմամբ։ Ազիզ Թամոյանը նշանակվեց Ռազմական շտաբի հրամանատար։

Խորհրդակցելով պետական մարմինների, հատկապես վաղամեռիկ սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ, Ազիզ Թամոյանը Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի մասնաշենքում դրեց Հայաստանի եզդիների ռազմական շտաբի հիմքը։ Կոտայքի մարզի Զովունի (Ամո) գյուղում Մշակույթի տանը սովխոզի տնօրեն Մանուկ