Jump to content

Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու կազմավորումը եզդի համայքում մեծ ոգևորվածություն առաջացրեցին, և յուրաքանչյուր եզդի կամավորական արդեն գիտեր ուր գնալ և ում դիմել, որպեսզի ոչ մի բան տարերայնորեն ու անկանոն չկատարվեր։

Անկեղծությունը պահանջում է ասել, որ ճիշտ է, Հայաստանի ռազմական շտաբի պետը Քարամ Ավդոյան էր, սակայն նաև այս գործն ու պարտականությունը փաստորեն Ազիզ Թամոյանն էր կատարում։

Միայն ռազմական շտաբ հիմնելն ու կազմավորելը, հասկանալի է, չէին կարող բավարարել պատերազմի, մարտադաշտի պահանջները… Եվ ահա Ազիզ Թամոյանը, ով արդեն ընտրվել էր Հայաստանի եզդիների ազգային միության նախագահ, կարելի է ասել, կիսաթաքուն դիմեց եզդի համայնքին, հատկապես մարտի դաշտ նետվելու մեծ կրակով բռնկվածներին, որ եթե ունեն զենք ու զինամթերք, այն տրամադրեն շտաբին և դրանք ուղարկեն մարտադաշտ։

Դե, խորհրդային տարիներն էին, հատ ու կենտ մարդիկ ունեին զենք ու զինամթերք, բայց եղածն էլ, ինչպես ասում են, որոշվեց արդյունավետ ու տեղին օգտագործել։

Լավ ենք հիշում, լինում էին դեպքեր, երբ Ազիզ Թամոյանն ինքն իմանալով, թե ում մոտ, կամ որ ընտանիքում հնարավոր է լինեն զենք կամ զինամթերք, անձամբ գնում, խնդրում, համոզում էր, «որ դրանք պետք է դուրս հանել ու օգտագործել թե չէ դրանք էլ ո՞ր օրվա համար են և էլ ե՞րբ պետք է օգտագործվեն»։

Դե, տասնյակ տարիներ մարդիկ պատերազմ ու կռիվ չէին տեսել, վառոդի հոտը չէին զգացել, և երևի դա էր պատճառներից մեկը, որ որոշ մարդիկ կասկածամտորեն ու թերահավատությամբ