երիտասարդության տարիներին շատ էր լսել մեր հերոս նախնիների մասին, ցանկանում էր և հիմա էլ ձգտում է, որ նրանք մնան նաև ներկա և հետագա սերունդների հիշողության մեջ, չէ որ չի կարելի մոռանալ մեր անցյալը, այն էլ մի ժողովրդի, մի ազգի, դարերով զուրկ են եղել գիր ու գրականությունից ու օբյեկտիվ գրավոր աղբյուրներից, եթե, իհարկե, այդպիսիք կան և պահպանվել են մեր հարևան ժողովուրդների մոտ։
Նման հերոսներից է շարկի ցեղից Դավրեշե Ավդին։ Որոշ աղբյուրներ ասում են, որ նա ապրել և գործել է 19-րդ դարում։ Ըստ ավանդության, Դավրեշե Ավդին նշանավոր գերդաստանի և ընտանիքի զավակ է եղել։ Իհարկե Դավրեշե Ավդին մեր ժողովրդի հիշողության մեջ, ինչպես շատերի դեպքում, մնացել է բանահյուսության, հատկապես՝ երգերի մեջ։ Դավրեշե Ավդիի մասին կան բազում երգեր ու պատմություններ։ Նա մեր ժողովրդի հիշողության մեջ մնացել է իր քաջությամբ ու ազնվությամբ։
Ասվեց, իհարկե, որ Դավրեշե Ավդիի հերոսության ու քաջա- գործության մասին հյուսվել ու ստեղծվել են բազմաթիվ երգեր, բայց երևի քչերը գիտեն, որ երգերից մի քանիսում ասվում է նաև այն մասին, որ Դավրեշի հայրը՝ Ավդին, խորհուրդ է տվել որդուն, որ չվստահել քուրդ Թամըր փաշային, ով դեռ