Jump to content

Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժամանակին օգտվել է Ավդիի՝ Դավրեշի հոր քաջագործությունից, սակայն հետագայում վիրավորել է նրան՝ նշելով, որ նա եզդի է։

Այո, Ազիզ Թամոյանը երիտասարդներին դաստիարակում էր ոչ միայն Դավրեշե Ավդիի, այլև մեր մյուս հերոսների քաջագործությունների օրինակով։

Հաջորդ հերոսը, որին նա շատ էր հիշատակում, Համե Շարոն էր, որի ժառանգներին՝ տղային՝ Սայդոյին, թոռ՝ Դախիլին, թոռ՝ Ալիին, Ազիզ Թամոյանն ինքը 1972թ. այցելել էր դեռևս անցյալ դարի յոթանասունական թվականներին, երբ եղել էր Իրաքում։

Համե Շարոն, ով, ինչպես ասվեց, ապրել ու գործել է Իրաքում, ծնվել ու ապրել է 19-րդ և 20-րդ դարերում։

Ըստ տեղեկության, 20-րդ դարի սկզբներին, երբ 6000 գաղթական հայ մազապուրծ եղած թուրքական յաթաղանից, իր փրկությունը գտավ Իրաքի եզդիաբնակ վայրերում, այդ ժամանակ եզդիներն իրենց առաջնորդներ՝ Միր Իսմայիլի և Համե Շարոյի գլխավորությամբ կազմակերպեցին հայերի տեղավորման ու պաշտպանության, ինչու չէ՝ նաև փրկության մի մեծ գործողություն։

1915-1918 թվականների այս իրադարձությունների ժամանակ մեծ և անգնահատելի գործ է կատարել Համե Շարոն։

Ազիզ Թամոյանը մինչև հիմա էլ պատմում է, որ երբ Իրաքում հանդիպել է Համո Շարոյի զավակներին ու ժառանգներին, նրանցից ավելին է իմացել մեր այն ազգային հերոսի մասին, ով վտանգելով իր կյանքը, պայքարեց ու զոհվեց հանուն հայ և եզդի ժողովուրդների բարեկամության և հայ ժողովրդի մի ստվար հատվածի պահպանման ու փրկության։