Այս էջը հաստատված է
20-րդ դարի սկզբում օսմանյան կառավարությունն առաջարկում են Միր Ալի Բեգին, որ նա ենթարկվի իրենց, իր ժողովրդով մոռանա Շարֆադինի կրոնը, եզդիականությունը, և ընդունեն մահմեդականությունը․․․
Բայց, ինչպես որ հարիր է եզդի հոգևոր և աշխարհիկ առաջնորդին, նա մերժում է թուրքերի ու քրդերի միասնական առաջարկությունն ու պահանջը, պայքարի է տանում իր հնագույն ժողովրդին, սակայն ուժերի անհավասարության արդյունքում սպանվում է թուրքերի ու քրդերի ձեռքով ու կախվում ձորերից մեկի ծառին․․․
Ձորը, որտեղ իրենց մահկանացուն են կնքել հարյուրավոր եզդիներ՝ Ալի բեգի գլխավարությամբ, կոչվում է Ալի բեգի ձոր։
Ձորը ոչ միայն շրջակա բնակավայրերի եզդիների, այլև ողջ աշխարհի եզդիների