համար դարձել է նվիրական վայր, կարելի է ասել՝ ուխտատեղի։
Ազիզ Թամոյանը միշտ ասում էր ու ասում է, որ նման հերոսների ու անմահ անձանց շնորհիվ է, որ գոյատևել է մեր ժողովուրդը, որը պայքարում էր ոչ միայն իր ֆիզիկական գոյության, այլև՝ նախնիների ազգային, յուրահատուկ, առեղծվածային կրոնի պահպանության համար, կրոն, որը միան հավատալիք չէ, այլև՝ ազգային մտածելակերպ, ազգային հոգեկերտվածք ու ազգային գաղափարախոսություն․․․
Մյուս հերոսը, որի մասին ոչ միայն Ազիզ Թամոյանն, այլև մեր ժողովուրդը սիրով ասել ու խոսել է՝ Ուսըվ բեգն է։ Մի անձնավորություն, ով, իսկապես դարձել է լեգենդ։
Ըստ պատմական աղբյուրների, Ուսըվ բեգը ծնվել է 19-րդ դարի 60-ական թվականներին։ Նրա ծննդավայրը՝ նախկին Սուրմալուի գավառի Ասլանլու գյուղը, այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում։ Բեգ տիտղոսն ինքնին հուշում է, որ Ուսըվն ազնվական է եղել և երկար տարիներ ղեկավարել է ոչ միայն իր համայնքը, որը կոչվում է հասընի, այլև՝ ռուսահպատակ բոլոր եզդիներին։ Մենք՝ եզդիներս, որ, կարելի է, ասել պահպանում ենք տոհմական և ցեղային կառուցվածքը, պատկանում ենք այս կամ այն ցեղին, որն էլ իր հերթին մտնում է այս