Jump to content

Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կամ այն համայնքի մեջ, չպետք է մոռանանք, որ սրանք մեր անցյալն ու պատմությունն են։

Անկեղծ ասեմ, երբեմն պատահում է , որ ասում են. «Միայն հետամնաց ու անգրագետ մարդը կարող է հարցնել դիմացինի ցեղային ու տոհմային պատկանելության մասին․․․»։ Սակայն մենք չենք կարողանում համաձայնել այս մտքի հետ, քանի որ և՛ ցեղային և՛ տոհմային պատկանելությունը մեր անցյալն ու պատմությունն են, որ չպետք է մոռանալ ու կտրվել արմատներից։ Իսկ երբեմն ասում են, «հնարավոր է ինչ որ մի ցեղ մյուսի հետ թշնամություն ունեցած լինի, ի՞նչ կարիք կա հարցնելու և հանկարծ հայտնվել անցանկալի վիճակում»։ Մենք սրան պատասխանում ենք, որ անհեռատես ու անխելք մարդը ոչ միայն ցեղային պատկանելությունը, այլև՝ զուտ անձնական շահը կարող է դարձնել առիթ ու պատճառ և «լարվել անգամ մերձավոր ազգականի դեմ․․․

Ինչո՞ւ այսքան շեղվեցի Ուսըվ բեգի մասին խոսելուց, ում դեռ կանդրադառնամ, քանի որ Ազիզ Թամոյանն էլ միշտ ասում է.«Պետք չէ նշանակություն տալ մարդու ցեղային պատկանելությանը։ Ամենակարևորը նա է, թե եզդի մարդն ինքն իրեն ինչքանով է եզդի համարում ու ծառայում մեր ժողովրդին, մեր ազգային գաղափարներին»։

Ուսըվ բեգն ու իր նախնիներն ազնվորեն ու նվիրվածությամբ են ծառայել իրենց համայնքին ու ժողովրդին, ինչի մասին վկայում են ոչ միայն եզդիներն իրենք այլև ժամանակի մամուլը։ Այսպես, այս գերդաստանի մասին ժամանակի մամուլից իմացվում է, որ Ուսըվ բեգի հայրը՝ Հասան աղան, որին համայնքը որպես ազնվագույն ղեկավար ու առաջնորդ էր համարում, ցանկացել է, որպեսզի իր ժողովուրդը, որ դարերով