Jump to content

Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ղեկավարում է ոչ միայն հասընիների ցեղը, այլև՝ ողջ ռուսահպատակ եզդիներին։

Երբեմն հարցնում են, թե Ուսըվ բեգն ինչպես է դարձել ռուսահպատակ եզդիների ղեկավարը։ Այս հարցի պատասխանը տալիս են դեպքերը, որոնք տեղի են ունեցել նախորդ դարի առաջին տասնամյակում, երբ համայն աշխարհի եզդիների հոգևոր և աշխարհիկ առաջնորդներից Միր Իսմայիլն այցելեց ռուսահպատակ եզդիներին և Թիֆլիսում հանդիպելով ռուսաց փոխարքա Վորոնցով Դաշկովին, պաշտոնապես հայտարարում է, որ Ուսըվ բեգին նշանակում է համայն Ռուսիո եզդիների առաջնորդ և իր անմիջական ներկայացուցիչ։ Իսկ որ եզդի միրերի գերդաստանն այդ իրավունքն ունի, դա անվիճելի փաստ է։ Եվ Ուսըվ բեգն անթերի կատարեց իր վրա դրված այդ պարտականությունները։ Նա 1918 թվականին, միանալով Ջանգիր աղային, իր կամավորականներով մասնակցեց Սարդարապատի հերոսամարտին, որտեղ վճռվում էր ոչ միայն հայ ժողովրդի, այլև՝ եզդի ժողովրդի մի ստվար հատվածի ճակատագիրը։

Ուսըվ բեգն այնքան մեծ հեղինակություն ուներ, որ Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանում ներկայացնում էր հանրապետության ողջ եզդիական համայնքը։

Նրանից բացի, որ Ուսըվ բեգը եզդի համայնքի ղեկավարն ու առաջին գրագետ եզդի մարդն էր նախկին Ռուսաստանի տարածքում, նա մեր ժողովրդի հիշողության մեջ մնացել է նաև իր բարեհոգությամբ, մեծահոգությամբ ու ազգասիրությամբ։ Մինչև հիմա էլ պատմում են, որ երբ օսմանյան Թուրքիայից մազապուրծ եզդիները տեղափոխվում էին Արևելյան Հայաստան և խիստ կարիքավոր էին, Ուսըվ բեգը, որ ժամանակի