իշխանությունների կողմից լիազորված էր նպատս ու օգնություն տալու կարիքավորներին, ինչպես երախտագիտությամբ մինչև այսօր մեր ժողովուրդը հիշում է, Ուսըվ բեգն այդ նպաստն ու օգնությունը մի քանի անգամ շատ էր տալիս եզդիներին․․․
Իհարկե, Ուսըվ բեգն էլ իր ժամանակի շատ անձանց նման դարձավ ստալինյան բռնադատության զոհ, հետագայում՝ 1939թ., թաղվեց Արագածոտնի մարզի Շամիրամ եզդիաբնակ գյուղում։ Նա մեր ժողովրդի մեծագույն զավակներից մեկն է, ում անունով կոչվում է նաև Շամիրամ գյուղի դպրոցը, ու հավերժ կմնա մեր ժողովրդի պատմության ու հիշողության մեջ։
Երբ խոսվում է Ուսըվ բեգի մասին, ակամայից զուգահեռ է անցկացվում նրա և Ազիզ Թամոյանը միջև։ Վերջինս էլ, որ դարձավ իր համայնքի անվերապահ ղեկավարն ու առաջնորդը, իր առջև դրված խնդիրներից կարևորագույնը համարեց եզդի համայնքի կրթության և լուսավորության գործը։ Եվ պատահական չէ, որ հենց Ազիզ Թամոյանը և իր մերձավորագույն համախոհների համատեղ ջանքերով աշխարհում առաջին անգամ, այն էլ Հայաստանի Հանրապետությունում կազմավորվեցին Աշխարհի, Հայաստանի եզդիների ազգային միությունները, լույս տեսավ «Եզդիների ձայն» թերթը, տպագրվեցին «Եզդիերեն այբբենարանն» ու մյուս եզդիերեն դպրոցական դասագրքերը, 23 եզդիաբնակ գյուղերում դասավանդվում է էզդիերեն լեզու և գրականություն, գրվում են մենագրություններ, բացվեցին եզդիերեն ռադիոհաղորդումները՝ Հայաստանի հանրային ռադիոյի համակարգում, ստեղծվեց եզդիական երգ ու պարի համույթը և ՀՀ ԳԱ