Jump to content

Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ազատության, առաջընթացի ու զարգացման համար, իսկ այդ մեծագույն զավակներից մեկն, անկասկած, Ազիզ Թամոյանն է։

Եղբայրներ Ալի ու Ամար Հաջոյանները, ինչպես պատմում է Ազիզ Թամոյանը, 1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Կարսում ծառայում էին ռուսական բանակում։ Վերջիններս իրենց գրաստներով ռուսական զորքի համար զենք ու զինամթերք էին տեղափոխում։

Ռուսական զորքերը համառ մարտերով հրոսակներին ետ են շպրտում մինչև Էրզրում։ Այս մարտերում իրենց քաջությամբ աչքի են ընկնում նաև Ալին ու Ամարը, որոնց ծառայությունները հավուր-պատշաճի են գնահատվում