ակադեմիայում բացվեց եզդիագիտության օղակ։
Եզդի ժողովրդի սիրելի հերոսներից մեկն էլ Կայմազն է, ով մեր բանահյուսության, մասնավորապես երգերի մեջ, ավելի շուտ և ավելի շատ հիշատակվում և հայտնի է Կայմազե Էզդի անունով։
Կայմազե Էզդին մեր ժողովրդի այն սակավաթիվ հերոսներից է, ում մասին հյուսվել են երգեր ու պատմություններ։
Մենք չէինք ուզենա վիրավորել որևէ մեկին, բայց հատկապես վերջին շրջանում որոշ «երգիչներ» ամեն մի պատահական մարդու մասին երգեր են հորինում…
Իհարկե, մեր ժողովուրդը հավուր պատշաճի է մատուցել իր արժանի զավակներին, սակայն իր արտահայտությունների և ստեղծագործությունների մեջ եղել է շատ զուսպ ու շատ զգույշ։ Չնայած ժամանակի ընթացքում շատ ու շատ պատահական երգեր ու պատահական անձանց վերաբերյալ հորինված երգեր մոռացվել են և մոռացվելու են։
Ինչ եմ ուզում ասել, մեր ժողովուրդը, որ միշտ էլ արժանիորեն է մատուցել իր երախտավորներին, հետագա սերունդներին պետք է դաստիարակի իր այն զավակների օրինակով, ովքեր աշխատել, տքնել, պայքարել են մեր ժողովրդի