Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արտահերթ նիստերի հրավիրման հիմնական նպատակն այն էր, որ ավելի մեծ ոգևորությամբ ու նվիրվածությամբ լծվել այդ մեծ և ճակատագրական գործին, քանի որ օրըստօրե վիճակն ավելի էր լրջանում, և մեծանում էր զոհերի թիվը, այդ թվում՝ եզդի համայնքից։

Ա. Թամոյանն, ինչպես ասվեց, ոչ միայն փորձում էր, այլ խորհրդակցում ու ծրագրավորում էր նրանց ուժերը համակարգել, դարձնել միասնական, ուղղորդել ռազմի դաշտ, որտեղ վիճակն իսկապես օր-օրի լրջանում էր․․․

Սկզբնական շրջանում, երբ վիճակն օրհասական էր, Ա. Թամոյանը որոշեց, որ եզդի ազատամարտիկներն ու զինվորները պետք է միավորվեն առանձին մի ջոկատում և միասնական ուժերով գնան մարտի։

Պետք է ասել, որ այս վիճակը շարունակվեց մինչև 1992 թվականը, մինչև Երասխի, Ոսկեպարի, Կարմիրի մարտերն ու Արծվաշենի անկումը։

Այդ օրերին Հայաստանի համարյա բոլոր վայրերից, ուր ապրում են եզդիներ, գալիս էին Երևան, լինում եզդիական ռազմական շտաբում, հանդիպում և խորհրդակցում Ա. Թամոյանի և նրա համախոհների հետ, թե ինչ և ինչպես անել․․․

Հանրապետության եզդի համայնքի ընդգծված առաջնորդն ամեն ինչ անում էր, որպեսզի եզդիական ջոկատները, թեկուզ դրանք փոքրաթիվ լինեին, միշտ արթուն ու զգաստ լինեին, մարտի դաշտում լինեին անվախ ու արի։

Ինչևէ, Արծվաշենի վիճակն ավելի էր վատանում։ Ա. Թամոյանը որոշեց լրացուցիչ ուժեր, եզդի կամավորականներից կազմված, ուղարկել Սուրիկե Տաֆուրի մոտ, որ թշնամու դեմ մարտնչում էին այդ հատվածում։ Սակայն, հրաման ստացվեց