Jump to content

Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դուրս գալ Արծվաշենից, բայց այդ ժամանակ եզդիական ջոկատի պետ Սուրիկ Դավթյանը (Արաբո) այնտեղ կռվում էր եզդի տասնյակ կամավորներով։ Ա. Թամոյանն ինքն է կազմակերպում եզդի կամավորականների Արծվաշենից կազմակերպված և անվնաս դուրս բերելը։ Ա. Թամոյանը պատմում է, որ Արծվաշենը շրջապատված է լեռներով, որոնց վրա դիրքավորվել էին ազերիները, նույնիսկ նրանց տանկերն էին երևում։

Արծվաշենից կամավորականների դուրս գալուց հետո կատաղի մարտ է ծավալվում մնացած հայկական ուժերի և թուրքերի միջև, որի ժամանակ հերոսաբար զոհվում է մեր ժողովրդի զավակ Գագիկը, ում մենք անվանում ենք Գոգո։

Գոգոն Արտաշատի տարածաշրջանի Ջրաշեն Գյուղի բնակիչ էր, ծնողների միակ արու զավակը։ Գոգոյի հուղարկավորությունն սկսվեց գյուղում, շարունակվեց Երևանի Ազատության հրապարակում և իր ավարտն ունեցավ Եռաբլրում։

Այսօրվա նման հիշում եմ, ջրաշենցիները չէին համաձայնում իրենց հերոսին դուրս հանել գյուղից, սակայն նա թաղվեց Եռաբլրում։ Անկեղծությունն ստիպում է ասել, որ Գոգոյի ծնողներն էլ համաձայն չէին, որպեսզի իրենց քաջարի (որդին, ով ճակատից էր մահացու վիրավորվել, թաղվեր Եռաբլրում և ոչ ազգային գերեզմանոցում։ Դե ասենք, այն ժամանակ Եռաբլրի հեղինակությունն այն չէր, ինչ հետագայում, երբ թաղված ազատամարտիկների թիվն անհամեմատ ավելացավ։

Ա. Թամոյանի գլխավորությամբ կազմակերպվեցին և ուրույն ձևով անցկացվեցին Գոգոյի հուղարկավուրությունն ու թաղումը, և նա կրակոտ ու ոգևորող ելույթ ունեցավ ոչ միայն