Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ՄԵՐ ՆՈՐՕՐՅԱ ՀԵՐՈՍՆԵՐԸ

Հասկանալի է, որ գնալով մարտերը թեժանում էին, իսկ եզդի կամավորականների և զինվորների թիվը, ովքեր զոհվում կամ անհայտ կորում էին մարտի դաշտում, օր-օրի մեծանում էր։

Հասկանալի է, որ չխոսել նրանցից յուրաքնչյուրի մասին առանձին-առանձին, արդարացի չի լինի, քանի որ նրանք արժանի են դրան ու նրանք մտել են ոչ միայն եզդի ժողովրդի, այլև հայ ժողովրդի պատմության մեջ։

ԱԳԻՏ ՍԱԴՈՅԱՆ
(1957-1991)

Ծնվել է 1957 թվականին նախկին Հոկտեմբերյանի շրջանի Երասխահուն գյուղում։ Ագիտը, որ թարգմանաբար նշանակում է հերոս, իգիթ, կտրիճ, Հայաստանի եզդի համայնքից առաջիններից մեկն էր, որ կամավոր զինվորագրվեց հայոց հողի պաշտպանությանը։

Ագիտի զինակիցներն առ այսօր ցավով ու հպարտությամբ են վերհիշում իրենց ընկերոջը, ով ոչ միայն նետվեց մարտի դաշտ, այլև անսալով եզդի համայնքի առաջնորդ Ազիզ Թամոյանին, իր հերթին կոչ արեց իր ազգակիցներին զենք վերցնել ու տեր կանգնել հայոց հողին, որի վրա ապրում և գոյատևում է եզդի ժողովրդի մի ստվար հատվածը։