Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրա, ինչի արդյունքում էլ Ամո գյուղի խիզախ ազատամարտիկն ու կամավորականը, ով սերում էր եզդիական հեղինակավոր գերդաստաններից մեկից, 1993 թվականի օգոստոսի 3-ին հավերժ քուն մտավ ու թաղվեց Ամո գյուղի ազգային գերեզմանոցում։

Օմարի նմանները մեր ժողովրդի հիշողության մեջ հավերժ են մնալու, քանի որ նրանք մեզ համար դառնում են հպարտանալու հնարավորություն։


ՀՈՍԵՅԱՆ ՀԱՍԱՆ

(1973-1994)

Շատ ժամանակ չանցած հերոսաբար զոհվեց նախկին Էջմիածնի շրջանի Արշալույս գյուղի բնակիչ Հասան Հոսեյանը։ Հասանը ծնվել և մեծացել է Արարատյան դաշտի հայկական գյուղում, ուր մեծ է նաև եզդի ընտանիքների թիվը։ Արցախյան պատերազմի տարիներին այս գյուղը տվեց ինչպես հայ, այնպես էլ եզդի բազում ազատամարտիկներ, որոնցից շատերն իրենց կյանքն անմնացորդ նվիրեցին հայրենիքին, այդ թվում՝ Հասանե Սահիդը։ Արշալույս գյուղի շատ բնակիչների նման Հասանն էլ զինվորագրվեց արցախյան ազատամարտին։

Ծառայության հենց առաջին օրվանից Հասանն իրեն դրսևորեց որպես խիզախ ու անվախ զինվոր, իր ընկերների համար դառնալով օրինակ ու ոգեշնչման աղբյուր։ Իհարկե, Հասանն ու իր նմանները ոչ միշտ են ծնվում, և ճակատագիրն, անվարան կարելի է ասել, նրանց նկատմամբ ավելի