բարեհաճ է, քան այն անձանց, ովքեր ապրելով նույնիսկ մեկ դար, իրենցից հետո ոչ մի հետք ու հիշողություն չեն թողնում։ Այո, Հասանն այն եզակի ընտրյալներից է, ովքեր, իրենց անունով ու փառքով հավերժ կհիշվեն հայ և եզդի ժողովուրդների կողմից։
1994 թվականի հունարի 27-ին, երբ Հասան Հոսեյանն արդեն 21 տարեկան էր, կատարեց սխրագործություն, որ քչերին էր վիճակված, կատաղի մարտերի ժամանակ, որոնք տեղի էին ունենում Ֆիզուլու շրջանում, նա ոչնչացրեց հակառակորդի երկու տանկ, իսկ ինքն էլ, հաղթանակի ծիծաղն աչքերին հավերժ քուն մտավ…
Ազիզ Թամոյանը հպարտությամբ էր խոսում ու պատմում Հասանի սխրագործության մասին։ Ափսոսում էր, որ արշալույսցի եզդի հերոսն արդեն կենդանի չէ, սակայն գիտակցում էր, որ պատերազմն առանց զոհերի լինել չի կարող։
Հասան Հոսեյանը թաղվեց նախկին էջմիածնի շրջանի Ակնալճի եզդիական գերեզմանոցում մարտի դաշտում զոհված հերոսին վայել պատիվներով։
ԲԸՐՈ ԳՈՒԼՈՅԱՆ
(1955-1994)
1994 թվականն ամենածանրն էր նաև մեր համայնքի համար. զոհերի թիվը մեծ էր։ Նույն թվականին անհետ կորավ նաև Երևան քաղաքի բնակիչ Բըրո Գուլոյանը։
Բըրոն այն եզդի ազատմարտիկներից էր, ովքեր, կարելի է ասել, արցախյան