մեկ այլ զավակ Բարզանի Չատոյանը։ Նա ծնվել էր 1972 թվականին՝ նախկին Կալինինոյի շրջանում։ Ինչպես պատմում են հարազատներն ու ընկերները, Բարզանին պարտաճանաչ և կարգապահ մարդ էր, նվիրված իր հողին ու ջրին։ Նրա հիշողության մեջ տպավորվել էին իր նախնիների պատմածները, թե ինչպես 20-րդ դարի սկզբին թուրք ասկյարները նրանց տնավեր ու բնավեր արեցին հարազատ Կարսից։ Եվ ամեն անգամ, երբ տարեցները պատմում էին այդ մասին, պատանի Բարզանիի երակներում արյունը եռում էր, լցվում էր ավելի մեծ ատելությամբ ու վրիժառության զգացումով։ Եվ ահա հարմար պահն ստեղծվել էր ինչ-որ կերպ վրեժխնդիր լինել թուրքերից։ Բոլոր մարտերին մասնակցեց կազմակերպված, անվախ ու անվարան։ Իր զինակիցներին կոչ էր անում երբեք չխնայել ու չխղճալ նենգ ու խարդախ թշնամուն։ 22 տարեկան հասակում Բարզանին իր երիտասարդ կյանքը զոհեց հանուն հայոց հողի պաշտպանության և հայ ու եզդի ժողովուրդների անվտանգության։
Հասկանալի է, որ Ազիզ Թամոյանը խորը ցավով տարավ նաև Բարզանի Չատոյանի զոհվելը և կոչ արեց չվահատվել, չընկրկել։
ՄԻՐԶՈՅԱՆ ՍԱՀԻԴ
(1972-1994)
Սահիդը ծնվել ու մանկությունն անցկացրել էր նախկին Արտաշատի շրջանի Բաղրամյան գյուղում, հետագայում