ընտանիքով տեղափոխվել էին նախկին Բաղրամյանի շրջան։ Ծնողներն ու հարազատները, հարևաններն ու ընկերները մեծ գովեստով էին խոսում խելացի ու դաստիարակված պատանու մասին, հավատում էին, որ նրան լավ ապագա է սպասում, որ նա լավ մարդ է դառնալու և՝ օգտակար լինելու իր ժողովրդին։ Երբ արդեն 21 տարեկան էր, զորակոչվեց բանակ ու անմիջապես նետվեց մարտի դաշտ, համոզված լինելով, որ միայն հայրենասիրությամբ ու ազնիվ զգացումներով է հնարավոր հաղթել նենգ թշնամուն։ Ում մտքով կարող էր անցնել, որ 22 տարեկան երիտասարդը կարող է փորձառու և կադրային զինվորականների հետ ուսուսի տված քաջաբար մասնակցել մարտերի ու հերոսանալ։
1994 թվականի ապրիլի 24-ին Քելբաջարի մոտ տեղի ունեցած մարտը Սահիդի համար, ավաղ, եղավ վերջինը, և նա չտեսավ այդքան սպասված ու ցանկալի հաղթանակը։ Սահիդ Միրզոյանի դին ամփոփվեց էջմիածնի տարածաշրջանի Ֆերիկ գյուղի եզդիական գերեզմանոցում։ Համարյա միշտ Սահիդի շիրմաքարի վրա թարմ ծաղիկներ կան, որոնք հավերժացնում են Սահիդի հիշատակն ու երիտասարդ սերնդին դաստիարակում հայրենասիրության ու բարեկամության ոգով։
ՄԱԴՈՅԱՆ ՅԱՇԱ
(1968-1994)
1994 թվականը կատարեց իր հերթական «սև» գործը՝