Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Արդ որովհետև քո աննախանձ բարք ու բնությունից պատվեր ու հրաման ստացանք, սկսենք, որտեղից արժան է սկսել, թեպետև չէինք հոժարի մեր ազգի թշվառությունը ողբալ: Ահա մեր կամքի հակասակ արտասվալից ողբերով շարադրում ենք այն բազմաթիվ հարվածները, որոնց մեջ հենց մենք էլ ընկանք՝ ականատես լինելով: