Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՅՈԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ

ԴԱՐՁՅԱԼ ՆՈԻՅՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ

ԵՎ ՍՈԻՐՐ ՔԱՀԱՆԱՆԵՐԻ

ՉԱՐՉԱՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Արդ, նույն թագավորի իշխանության տասնևվեցերորդ տարում նորից մեծ բարկությամբ վեր-կացավ գնաց Շուշանների աշխարհը պատերազմելու։ Եվ գնալով Վրկանից, անցավ Ապար աշխարհը, հրամայեց նախարարներին ու քահանաներին նույն կապանքներով պահել Նյուշապուհ քաղաքի դղյակում, իսկ երանելի կապյալներից երկուսին իրեն հետ տարավ։ Որտեղից որ անցնում էր, սարսափ էր տարածում բոլոր քրիստոնյաների վրա։

Երբ այդ տեսնում էր Բել անունով մի հոն, որ Խայլանդուրների երկրի թագավորների ցեղից էր, և գաղտնի կերպով հակված էր քրիստոնյաների կողմը և սիրով ու հոժարությամբ սովորում էր նրանցից ճշմարտությունը, և իր կամքով հնազանդվել էր թագավորի իշխանությանը, անչափ դառնանում էր իր սրտում, երբ տեսնում էր սրբերին չարչարվելիս։ Եվ երբ էլ ուրիշ ոչ մի օգնություն չկարողացավ անել, փախավ-գնաց Շուշանների թագավորի մոտ։ Գնաց և պատմեց նրան այն բոլոր չարչարանքները, որ թագավորը բերեց Հայոց աշխարհի գլխին, տեղեկացրեց նրան նաև, որ հոնաց պահակը քանդված է, հայտնեց նաև, թե երկպառակություն կա զորքի մեջ, թե շատ ազգեր արդեն հեռացել են թագավո-