Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՐԿՐՈՐԴ ԳԼՈՒԽ

ԱՐԵՎԵԼՔԻ ԻՇԽԱՆԻ ՁԵՌՆԱՐԿԱԾ

ԳՈՐԾԵՐԸ

Ում հոգիները թուլացած են երկնավոր առաքինությունից, սաստիկ երկյուղի մեջ է ընկած [Նրանց] մարմնի բնությունը. ամեն հողմից շարժվում է և ամեն խոսքից վրդովվում և ամեն բանից դողում. այդպիսի մարդը երազական բաներով է անցկացնում իր կյանքը, իսկ մահվան ժամանակ էլ անդառնալի կորստյան է մատնվում։ Ինչպես որ հնում մեկն ասել է՝ չհասկացված մահը մահ է, հասկացված մահը՝ անմահություն։ Ով որ չգիտե, թե ինչ է մահը, վախենում է մահից. իսկ ով գիտե մահը, նրանից չի վախենում։

Եվ այս բոլոր չարիքները մարդու միտքն են մտնում անուսումնությունից։ Կույրը զրկվում է արեգակի ճառագայթներից, իսկ տգիտությունը զրկվում է կատարյալ կյանքից։ Լավ է աչքով կույր [լինել], քան մտքով կույր։ Ինչպես որ հոգին մեծ է մարմնից, այնպես էլ մտքի տեսողությունը մեծ է մարմինների տեսողությունից։

Եթե մեկը շատ ճոխացած չինի աշխարհական մեծությամբ, իսկ մտքով ավելի աղքատ լինի, այնպիսին ողորմելի է շատերից. ինչպես որ տեսնում էլ ենք ոչ միայն հասարակ մարդկանց մեջ, այլև նրա մեջ, որ ամենից մեծն է։ Եթե թագավորը իմաստությունն իրեն աթոռակից չունի, չի կարող իր վիճակի մեջ վայելուչ լինել: Իսկ եթե մարմնավոր բաների