Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վերաբերմամբ այսպես է, որքա՞ն ավելի ևս հոգևոր բաների վերաբերմամբ է։

Ամբողջ մարմնի կենդանությունը հոգին է, իսկ մարմինն ու հոգին կառավարողը միտքն է. և ինչպես որ մի մարդու վերաբերմամբ է, այնպես էլ ամբողջ աշխարհի վերաբերմամբ։ Թագավորը միայն իրեն համար չէ պատասխանատու, այլ նաև նրանը համար, որոնց կորստյան պատճառ է եղել։

Բայց մենք թեպետև թույլտվություն չունենք բամբասելու իշխաններին, բայց չենք էլ կարող գովաբանել մի մարդու, որ աստծու դեմ է կռվում։ Այլ կպատմեմ անցքերն ու դեպքերը, որ նրա ձեռքով անցան սուրբ եկեղեցիների գլխով, և չեմ դանդաղի, գործերի ընթացքը ո՛չ թե բամբասասեր մտքով, այլ ճշմարտությամբ պատմելուց չեմ դադարի: Ո՛չ կարծիքներով եմ վեր թռել և ո՛չ էլ լուրերից արթնացել, այլ ես ինքս անձամբ նույն տեղում պատահեցի և տեսա ու լսեցի հանդգնաբար խոսելու ձայնը, ինչպես սաստիկ քամին ալեկոծում է մեծ ծովը, այնպես էր շարժում ու տարուբերում իր զորքերի ամբողջ բազմությունը։ Եվ բոլոր ուսմունքների՝ հանդիսավոր քննություն էր կատարում, կշռադատում էր մոգությունն ու քավդեություեը և իր աշխարհի բոլոր ուսմունքները։ Կեղծավորությամբ մեջ էր բերում նաև քրիստոնեությունը և ասում էր զայրացած. «Հարցրե՛ք, քննեցե՛ք, տեսե՛ք. որը լավն է՝ թող այն ընտրենք ու պահենք»։ Եվ ջանք էր գործ դնում, որ իր մտադրությունը շուտով կատարի։

Իսկ զորքի մեջ եղած զանազան կողմերից եկած քրիստոնյաները հասկացան այն կրոյկը, որ ծածուկ վառվում- բորբոքվում էր և ուզում էր լեռներն ու դաշտերն առհասարակ հրդեհել։ Նրանք էլ կրակ կտրեցին անմարելի հրով և սաստկապես պատրաստվեցին գաղտնի որոգայթների փորձության դեմ։

Այնուհետև սկսեցին բարձրաձայն, սաղմոսներով ու հոգևոր երգերով և մեծապայծառ վարդապետությամբ իրենց պաշտամունքը կատարել մեծ բանակի դեմ հանդի-