Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

154. «Հեթանոսաց մեծ վարդապետ» կամ «Հեթանոսաց մեծ Առաքյալ» Պոզոս Առաքյալի մակդիրն է իբրև հակադրություն մյուս առաքյալների, որոնք սկզբում իրենք միմիայն հրեաների առաքյալ էին համարում և հեթանոսներին քրիստոնեություն չէին քարոզում։

155. Այստեղից պետք է եզրակացնել, որ Հազկերտ II-ը մի աչքով կույր է եղել, եթե ճարտասանական դարձվածք չհամարենք «թագաւորն մեջ մարմնով միով ակամբն կոյր է, այլ ոգւոյն բնավ չիք իսկ աչք» արտահայտությունը։

156. Խոսքը Ստեփանոս Նախավկա կոչվածի մասին է, որին քարկապերին հրեաները իբրև Քրիստոսի հետևողի և վկայի՝ առաջին անգամը լինելով (տե՛ս Գործք Առաքելոց, Զ 8—է 59)։

157. Վատգես կամ Վադգես—հին Բակտրիայի գավառներից մեկն էր Բահլ շահաստանից ոչ շատ հեռու, այժմյան Խորասանից դեպի արևելք և Հերաթից հյուսիս (հմմտ. J. Marquart, Eranschahr, էշ 64—78, 150 և այն)։

158. «Վաղագոյն առաւօտուցն ի Դարի-Թիւ եկայք». գրվում է նաև «ի Դարիթիւրէ»։ Այս բառը միայն Եղիշեն ունի այստեղ։ Բառին զանազան մեկնություններ են տրված, ինչպես օրինակ՝ «դուռն օրինաց», բայց այլ իմաստը չի հարմարվում, որովհետև իշխանները ո՛չ թե դատարան պիտի գնային, այլ մոգպետի կողմից հրավիրվում են ներկա լինելու մովպետան մովպետի զոհաբերությանը։ Մի այլ բացատրություն տրվում է «մութ. մթին, մթագույն» նշանակությամբ, իբր թե իմաստն այն է, թե «վաղը մութին եկեք», բայց այս բացատրությունն ևս հարմար չէ, որովհետև Եղիշեի ասածից երևում է, որ խոսքը տեղի մասին է. «Զի վաղիլ անց մովպետան մովպետ ռատ՝ յազէ»։ Այս բացատրությունները մերժելով՝ Փորթուգալ փաշան («Բազմավեպ», 1895, էջ 6—7, Եղիշե, էջ 438—4150) հարիմիր բառն առաջարկում է սրբագրել Դարիմիր կամ առանց «հ»-ի Դարիմիր «դուռն Միհրի», որ գործ էր ածվում մեծ զոհաբերությունների սրբավայրի, կրակի մեծ տաճարների համար։ Այս բացատրությունը շատ հարմար է տեղին։ Գարիթիր բառի մասին տե՛ս մանրամասն Հր. Աճառյան, Արմատ, բառարան, հ. II, էջ 454—456։

159. «Զի վաղիւ անդ մովպետան մովպետ ռատ՝ յազէ»: — «Ռատ» բաոր նշանակում է «գլխավոր, մեծ» և հաճախ գործ է ածված որպես տիտղոս որևէ գավառի պետի համար։

160. Նախարարները կապանքներից արձակվելուց հետո Հայաստան չեն ուղարկվում, այլ առժամանակ դեռ մնում են Պարսկաստանում և