Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

148. Այստեղ առանց անունը տալու հիշված երեցը Բագրևանդի Եղեզեկ գյուղի Արշեն երեցն է, ինչպես հետո՝ նահատակաթյանը պատմելիս բացատրում է ինքը Եղիշեն. «Երէց մի Արշէն անուն, վասն որոյ յառաջ կասկածն իսկ եղև սրբոցն»: Այստեղ ասված է միայն՝ «կարծիր իմն եղեն ի միտս սրբոցն վասն երիցս, միոյ, որ էր ընդ նոսա ի սուրը կապանա:

149. «Զայս իբրև ասաց, լուաւ ի նմանէ բանս պնդութեան», «ի նմանէս պետք է հասկանալ «մոգպետից», նկատի ունենայով հաջորդող խոսքերը, թեև մոգպետի մասին չէր առաջ խոսքը, այլ Արշեն երեցի:

150. Հրասախ — ասվում է նաև Խրասախ, փարսաղ-երկայնության չափ է (5250 մետր). Փարսախ բառը ունեցել է իրանական լեզվի մեջ երկու ձև՝ պհլ. fmsang և Հյուս. պհլ. frasach: Հր. Աճառյան, Արմատ բառարան, հ. VI, կջ 1186-ում գրում է՝ «Հայերեն հրասախ գալիս է հյուս. պհլ. frasach ձևից. նախաձայնը վերջաձայնից ազդվելով (հմմտ. հարուխ>խարբուխ) բառը հետո դարձած է խրասախ և սղմամր՝ հրասխ. խրասխ. հետին փարսախ ձևը փոխառյալ է արար. farsax-ից, իսկ փարսանգ՝ պրսկ- farsailg ձևից։ — Հյուրշ., էջ 183)։

151. Վերին աշխարհ—բառացի թարգմանություն է Ապար աշխարհի կամ Ապրշահրի։

152. Կարան և Մակարան — Պետք էր սպասել, իսկապես, Տարան և Մակարան (Սևբեոս, Երևան, 1939, կջ 111), որովհետև Պարսկաստանի այս երկու ամենահեռավոր հարավային նահանգները համարյա միշտ միատեղ են հիշվում։ Եվ սա շատ հարմարվում է Եղիշեի տեքստին, որտեղ ասված է, թե Հազկերտ II-ը հրաման է տալիս Դենշապուհին՝ եթե մոգպետը դարձի չգա, նրան աքսորել Կուրանից ու Մակուրանից էլ այն կողմը, ուրեմն Պարսից պետության ամենահեռավոր ծայրամասերը, և այնտեղ սպանել տալ նրան։ Իրոք Տուրանն ու Մակուրանը կամ այժմյան Մեկրանը գանվում էին Պարսից երկրի ամենահեռավոր հարավային ծայրին, այժմյան Բելուջիստանում, Հնդկաստանի սահմաններին կպած։ Թուրանի և Մակուրան ի մասին տե՛ս J. Marquart, Eranschahr, կջ 31—34։

153. «Մի՛ խափանեսցին ծառայքն արքունի ի ծախս ռոճկաց սորա» — խոսքը կրակի «ռոճկի» մասին է. այս կապակցության մեջ և առհասարակ էլ ռոճիկ բառը նշանակում է «օրական ուտելիք, պարեն, թոշակ» (Հր. Աճառյան, Արմատ, բառարան, հ. V, էջ 1279), ուրեմն այստեղ վառելափայտի այն քանակությունը, որ սահմանված էր պետության կողմից և անհրաժեշտ էր կրակը վառ պահելու համար։ Պետությունը նշանակել էր նաև պաշտոնյաներ՝ այդ գործին խնամք տանելու համար։ Այդ պատճառով էլ Եղիշեն ասում է՝ «Թող կրակն անկերակուր դառնա ինչպես արեգակը և արքունի ծառաները (գործից) չխափանվեն՝ դրան փայտ հասցնելու համար»։