Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Էր դնում նրանց դեպի Հայոց երկիրը։ Իսկ ինքն ուրախալի ավետիս ուղարկեց շատ ատրուշանների, դրեց և հայտնեց մոդերին ու մոգպետներին և զանազան երկրամասերի բոլոր մեծամեծներին, թե ինչպես աստվածների օգնականությամբ իմ առաքինի գործը առաջ տարա։

Իսկ այն գարշելիներն այնուհետև դուրս գալով յուրաքանշյուրն իր խավար դարանից՝ փափագում էին շուտով կատարել [թագավորի] հրամանը, ձայն տվին հեռավոր երկիները, որ վեր կենան, գնան արևմտյան աշխարհը։ Եվ դեռ չէին հասել Հայոց մեծ աշխարհը, որ փայտի միջոցով վիճակ էին գցում, թե ո՛ր ժողովուրդը [մոգերի] ո՛ր դասին է բաժին ընկնելու աշակերտելու համար։ Որովհետև առհասարակ հրաման էին առել արքունիքից մտնել ինչպես Հայոց, այնպես էլ Վրաց և Աղվանից և Լփնաց, Աղձնյաց և Կորդվաց և Ծավգեից և Դասն աշխարհները, և դարձյալ ուր որ զանազան տեղեր Պարսից իշխանության մեջ ծածուկ պաշտում էին քրիստոնեությունը։

Եվ անակնկալ հարձակվելով՝ շտապում էին կողոպտել սուրբ եկեղեցիների գանձերը. և այնուհետև ինչպես դևեր հանդիպում էին իրար։ Եվ հավաքվեց մեծ զորաբանակ և չարասեր սատանան իբրև զորավար երևաց նրանց մեջ, և անդադար հորդորելով՝ բոլորին սաստիկ շտապեցնում էր։ [Գործն սկսելու] ժամկետ նշանակելով վեցերորդ ամիսը՝ տագնապի մեջ էին և շտապեցնում էին արքունի հրամանով:

«Նավասարդից մինչև Նավասարդ, ասում է, մեծ թագավորի իշխանության տակ գտնված բոլոր վայրերում պետք է վերանան եկեղեցու արարողությունները, պետք է փակվեն և կնքվեն սուրբ տաճարների դռները, նվիրական անոթները պետք է գրով ու համարով հարքունիս գրավվեն, լռեն սաղմոսերգության ձայները, և դադարեն անսուտ մարգարեների ընթերցվածները։ Քահանաները չվստահանան իրենց սաներում ուսուցանել ժողովրդին, և Քրիստոսին հավատացող այն տղամարդիկ ու կանայք, որոնք բնակված են մենանոցներում, փոխեն իրենց հագուստը՝ աշխարհական կարգի համաձայն։

«Նույնպես և նախարարների կանայք պետք է ընդունեն