Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կամակոր մտադրությունները, և խափանի՛ր նրա ամբարիշտ կամքը և մեզ խաղաղ մտադրությամբ հետ դարձրու դեպի մեր սուրբ եկեղեցին, որպեսզի չլինի թե հանկարծակի հափշտակվելով՝ չարաչար ավերվի թշնամիների ձեռքով»:

Եվ ամենքն այս անքակտելի ուխտը դնելով աստծու հետ, որ հաստատ մնան իրենց նախկին մտադրության վրա, իրենց միևնույն խրատատուին պատգամավոր ուղարկեցին ներս, իբր թե կատարվելու է նրա անորեն կամքը։

Երբ այս լսեց թագավորը՝ չափազանց ցնծաց և ուրախացավ, կարծելով թե աստվածներն իրեն օգնության են հասել, շրջելով և ոչնչացնելով աստծու ծառաների հաստատուն մտադրությունները, և ահա երկրպագություն են մատուցանում արեգակին, պատվելով նրան զոհերով և մոգության բոլոր օրենքներով։

Բայց այս բանը չկարողացավ հասկանալ ցնորվածը, թե արդարության արեգակի անստվեր լույսը մաշում և ոչնչացնում էր նրա խավարային մտադրությունները և եղծում-ապականում էր նրա ամբողջ խեղաթյուր կամքը: Եվ ճշմարիտ հայտնությունից զրկված՝ ամենևին չհասկացավ այն պատրանքն ու խաբեությունը, որով սխալեցրին նրան: Նրանց առաջ երկրավոր պարգևներ էր թափում և նորից բոլորին վերադարձնում էր իրենց պատիվն ու գահը, առաջ քաշելով և երևելի դարձնելով նրանց իր ամբողջ տիեզերական իշխանության մեջ։ Եվ նրանցից յուրաքանչյուրին անչափ առատությամբ ագարակներ ու ավաններ էր շնորհում արքունիքից, սիրելիներ և բարեկամներ էր անվանում նրանց և կամակոր մտքի հպարտ հանդգնությամբ կարծում էր, թե ճշմարտությունը կփոխանակվի ստության հետ։

Եվ այս անելուց հետո՝ շատ այրուձի ուղարկեց նրանց հետ, և մոգերից էլ ոչ պակաս, քան յոթ հարյուրից ավելի ուսուցիչներ հղեց նրանց հետ և մի մեծ իշխանի էլ նրանց վրա մոգպետ կարգեց։ Խոնարհվում էր և աղաչում պատվիրելով, թե մինչև ես այս պատերազմից խաղաղությամբ հետ դառնամ, դուք ամեն բան արեք ու կատարեցեք իմ կամքի համաձայն։ Եվ այսպես շքով ու պատվով երկար ճանապարհ