Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չէր բոլոր նախարարների մտադրություններին և ո՛չ էլ մոգպետի ուժին ու զորությանը, ամենևին չսպասեց բոլոր եպիսկոպոսներին և նույնիսկ մի քիչ էլ չհամբերեց ու չներեց անօրեն իշխանին, այլ մեծ աղմուկ ու տագնապ առաջացրեց զորքերի և մոգերի մեջ։ Որովհետև դագանակները ձեռքեին առած՝ մոգերի և մոգպետի գլուխները ջարդեցին, բոլորին փախցրին իրենց կացարանները, իսկ իրենք պաշտամունքը վերսկսելով եկեղեցում՝ կիրակնօրյա կարգն էին կատարում, շարունակելով այն ամբողջ նույն կիրակի օրը։

Այս խռովահույզ տագնապից հետո՝ Հայոց աշխարհի բոլոր կողմերից տղամարդկանց ու կանանց մեծ բազմություն հասավ նույն տեղը։ Պետք էր տեսնել, թե ինչպիսի աղետալի իրարանցում ընկավ. ոմանք աղբյուրի պես հորդ արտասուք էին թափում իրենց աչքերից, ուրիշները բարձր ճչալով կարծես թե երկինքն էին դողացնում, իսկ կեսն էլ խիզախելով ու դեպի զենքը վազելով՝ նախընտրոսք էին մեռնեի, քան թե ապրել։ Իսկ սուրբ եկեղեցու ուխտից ոմանք, ավետարանը ձեռներն առած, աղոթքներով աստված էին կանչում։ Ուրիշներն էլ փափագում էին, որ երկիրը պատռվի, որպեսզի իրենց համար գերեզման դառնա։ Եվ այսպես մեծ սարսափ էին գցում մոգպետի վրա։ Սա ստեպ-ստեպ աղաչում էր իր օգնականներին, որ հնար գտնեն իրեն մահից փրկելու և ողջ-առողջ նորից արքունիք հասցնելու։

Իսկ այն գործի մասին, որի համար եկել էր, ստիպում էր նրանց և ասում. «Թողեք գրեմ և ցույց տամ մեծ թագավորին, որ ձեռք վերցնի այսպիսի առաջարկություններից. որովհետև եթե աստվածներն իրենք էլ մեզ օգնության գան, հնարավոր չէ, որ Հայաստանում հաստատություն գտնի մոգական կրոնը, ինչպես որ փորձեցի եկեղեցու ուխտի միաբանությունը: Որովհետև եթե այս աշխարհի զորքն էլ մոգեր լինեին, նրանք ամենևին չէին խնայի և սրանց էլ կսատկեցնեին, ոչ միայն դրսից եկածներին, այլև իրենց եղբայրներին, որդիներին և բոլոր մերձավորներին, ինչպես նաև հենց իրենց։ Մարդիկ, որոնք ո՛չ շղթաներից են վախենում, ո՛չ տանջանքներից երկյուղ կրում և ո՛չ հարստությունը բանի