Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տակարանները, շատ գրքեր մեջ բերին՝ կարդացին և նրանց մեջ էլ գտան նույն հաստատուն ուխտը:

Եվ մինչդեռ երանելի Թեոդոսը հարցուփորձ էր անում ամբողջ Սինկղիտոսին և կամենում էր գործի համար մի հնար գտնել խաղաղությամբ և մեծ հոժարությամբ հոգ էր տանում, որ Արևելքի եկեղեցիները չհափշտակվեն անօրեն հեթանոսների կողմից, այդ նույն ժամանակ շուտով հասավ նրա կյանքի վախճանը և օգնության գործը չարաչար խափանվեց։

Եվ նրա փոխարեն թագավորեց Մարկիանոս կայսրը, սա իր խրատատու վատթար ծառաների շնորհիվ, ախ է՝ Անատոլ սպարապետի և Եղփարիոս ասորու,— երկուսն էլ անարգ ու վատթար, միևնույն ժամանակ և անաստված մարդիկ,— նրանց կողմն անցնելով թագավորը՝ չկամեցավ ուշադրություն դարձնել Հայերի միաբան ուխտին, որ իրենց ամբողջ ուժով ընդդիմադրել էին հեթանոսների չարությանը։ Իսկ այս անարի մարդը ավելի լավ էր համարում իր դաշինքը պահել հեթանոսների հետ մարմնական խաղաղության համար, քան թե քրիստոնեության ուխտին պատերազմակից լինել։ Այս պատճառով էլ շտապեց, դեսպաններ ուղարկեց Պարսից թագավորի մոտ նույն Եղփարիոսին և հաստատուն դաշն կնքեց նրա հետ՝ օգնություն ցույց չտալ Հայոց զորքին ոչ զորքով և ո՛չ էլ զենքով ու ամեն տեսակ օժանդակությամբ։

Եվ երբ այս այսպես կատարվեց-պրծավ, և նրանց հույսը կտրվեց մարդկային օգնությունից, դարձյալ սուրբ եպիսկոպոսներն սկսեցին քաջալերել իրենց և Հայոց զորքին։ Թեպետև տեսնում էին իրենց սակավությունն ու երկու թագավորների միաբանությունը, բայց և այնպես ամենևին չէին վհատվում ու դողում, այլ նախկին ուխտադրության համաձայն խիզախում էին և ասում. «Պատրաստ ենք սպանելու և մեռնելու, աստծու համար հեշտ է քիչ մարդկանցով շատերի գործ կատարել, և անարգների միջոցով՝ մեծամեծ բաներ անել»։

Թեպետև թագավոր չունեին իրենց առաջորդ, և ո՛չ էլ