Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դրսից որևէ օգնական օտարներից, բայց բոլոր նախարարներն անձնական առաքինությամբ և սուրբ վարդապետների մխիթարությամբ իրենց բոլոր զորքերի հետ միասին ամեն մեկն իր տնից շտապով եկան, մի տեղ հավաքվեցին, նաև ուրիշ շատ հեծելազոր, որոնք թագավորական տնից էին։

Եվ ամբողջ զորքը երեք գնդի բաժանեցին։

Առաջին գունդը տվին Ներշապուհ Ռմբոսյանին և ուղարկեցին նրան երկիրը պահպանելու Ատրպատական աշխարհի սահմաններին մոտիկ։

Երկրորդ գունդը տվին Հայոց Վարդան զորավարի ձեռքը, որ անցնի Վրաց սահմանից ճորա մարզպանի վրա, որ եկել էր Աղվանից եկեղեցիներն ավերելու։

Իսկ երրորդ գունդը հանձնեցին Սյունյաց Վասակ իշխանին, որն իր ներքին մտադրություններով հեռացած չէր հեթանոսների ուխտից։

[Նա] ընտրեց և իրեն հետ վերցրեց այնպիսի մարդիկ, որոնց հավատի թուլությունը գիտեր.

Բագրատունյաց իշխանին իր զորքով. Խորխոռունյաց իշխանին իր զորքով. Ապահունյաց իշխանին իր զորքով. Վահևունյաց իշխանին իր զորքով. Պալունյաց իշխանին իր զորքով. Դաբեղենից իշխանին իր զորքով. Ուրծա իշխանին իր զորքով։

Եվ ուրիշ բազմաթիվ զորք էլ արքունի տնից իր կողմը գրավեց, նույնպես և ուրիշ տոհմից մի քանի սեպուհների։ Եվ խորամանկ խաբեությամբ դարան էր մտնում իր երկրի բերդերում, կեղծավորությամբ պատճառ բերելով, թե ճեպընթաց պիտի անցնի-հարձակվի Պարսից զորքի վրա՝ Աղվանից երկրից նրանց հալածելու համար։

Իսկ նա իր ամրածածուկ թաքստոցից շտապով դեսպաններ ուղարկեց Պարսից զորքերի մոտ, թե «Ահա քանդեցի Հայոց ուխտի միաբանությունը և երեք կողմերի վրա զորքը քանդելով բաժանեցի։ Առաջին գունդը հեռացրի Հերի և Զա-